Հայաստանում 100-ից ավելի գրանցված կուսակցություն կա, դրանց թիվը գնալով ավելանում է։ Այդ կուսակցությունները որտեղի՞ց են ֆինանսավորվում, գրասենյակներ, աշխատողներ պահում։ Չեմ կարծում, թե դրանք գոյատևում են անդամավճարների, նվիրատվությունների հաշվին։ Օրենքով արգելված է արտերկրից կուսակցությունների ֆինանսավորումը, սակայն Հայաստանում ո՞ր օրենքն է կիրառվում, որ այդ օրենքը կիրառվի։ Կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրների բացահայտման դեպքում պարզ կդառնա, թե Հայաստանի քաղաքական դաշտում ինչո՞ւ այդքան հակահայկական, հակապետական ուժեր կան։
Ոսկան Սարգսյան